Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Ապրիլի 28-ին Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի շրջանակներում «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի նախաձեռնությամբ միջոցառում անցկացվեց Դանիայի Գյուլլինգ գյուղում` Կարեն Յեփփեի ծննդավայրում: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 մարդ Կոպենհագեն, Օդենսե և Արհուս քաղաքներից, ժամանել էին նաև հյուրեր Գերմանիայից և Շվեդիայից: Մասնակիցների թվում էին հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, մեծ թվով դանիացիներ, լրագրողներ:
Նյու-Յորքի համերգային հայտնի սրահ Քարնեգի-հոլում փետրվարի 28-ին տեղի կունենա ամենամյա «Երաժշտական Հայաստան» ամենամյա համերգը:
Հունվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազյանը և Վիրահայոց Թեմի Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը այցելեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարան և հավատացյալ հայության կողմից Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքներ փոխանցեցին Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Ե ...
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի ու մարդատար ավտոբուսի բախման քրեական գործի վերաբերյալ նախնական հետաքննությունն ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի դեմ կիբերհարձակման եւ գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին սպառնալու հետ կապված «Ակոս»-ի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դիմել է դատախազություն՝ հիշյալ դեպքերի առթիվ հետաքննություն սկսելու համար։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն երկրի խորհրդարանին առաջարկ է ներկայացրել, որով պահանջվում է Շիշլիի շրջանում գտնվող փողոցներից մեկը վերանվանել է Հրանտ Դինքի անունով։
Դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից Մուհարրեմ Ինջիի` օրեր առաջ արած հայտարարությանը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ, Կ.Պոլսի հունական հեռարձակումների խմբագիրներից Ֆոթի Բենլիսոյը պատասխանել է. «Բոլորիս հայտնի չէ՞, արդյոք, Թուրքիայի վարած` «գյավուրների հանդեպ թշնամանք»քաղաքականությունը, ինչո՞ւ եք զարմանում»:
Թուրքիայում նախարարների խորհուրդը ներկայացրել է Թուրքիա մուտք գործելու համար սահմանին վիզա ստանալու ենթակա 89 երկրների ցանկը, որոնց մեջ է նաեւ Հայաստանը։
Ներառական ժամանակակից պարային խումբ է ստեղծվում Հայաստանում` Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին առընթեր` Candoco ժամանակակից պարերի բրիտանական թատրոնի նմանությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145-ամյակի առթիվ Կ.Պոլսում լույս տեսնող «Ակօս»-ը հրատարակել է հոդված, որում գովաբանել է Թումանյանին, ինչպես նաև նրա գործերը: Թերթն անդրադարձել է նաև Վերնատան ստեղծման պատմությանն ու հետագա ճակատագրին, հրապարակել Թումանյանի «Բարեկենդան», «Մի կաթիլ մեղրը»  ստեղծագործությունները` թուրքերեն թարգմանությամբ:
Թուրքիայում բանավոր պատմության նախագծի շրջանակներում լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող գիրք։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին:
Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին՝ հունվարի 25-ին եւ 26-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, որոնք կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Ցույցեր տեղի են ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում ու Մոնպելյեում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: